Իրաքի թանգարանը Վենետիկի բիենալեում ներկայացնելու է 40 հնագույն արտեֆակտ
Իրաքի ազգային թանգարանը Վենետիկի բիենալեում ներկայացնելու է 40 հնագույն արտեֆակտ, այդ թվում նաև այն առարկաները, որոնք վերադարձվել են Բաղդադ 2003 թվականի թալանվելուց հետո:
Լենտա.ռու կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ արտեֆակտերի մեջ են հնագույն կավե անոթներ, երաժշտական գործիքներ և բժշկական պարագաներ, աստվածությունների և կենդանիների արձանիկներ: Առարկաներից ամենահինը վերաբերում է մ.թ.ա 7-րդ հազարամյակին:
Իրաքի ազգային թանգարանը վերաբացվել է 2015 թվականին: Մինչ այդ այն 12 տարի վերանորոգման փուլում էր ԱՄՆ գլխավորած կոալիցիայի Իրաք ներխուժումից և հաստատության թալանից հետո։
Իրաքի տաղավարը բիենալեում կլինի արձագանքն այն գործընթացի, որը ծրագրի համակարգողը բնութագրել է որպես «մշակութային ցեղասպանություն», որն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքի և Սիրիայի տարածքում:
Վենետիկի 57-րդ բիենալեն կայանալու է մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը: Ցուցահանդեսի թեման է Viva Arte Viva («Կեցցե կենդանի արվեստը»):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում