Մոսկովյան դատարանը երկարաձգել է գործարար Պետրոսյանի կալանքի ժամկետը
Մոսկվայի Պրեսնենյան շրջանի դատարանը մինչև ապրիլի վերջ կալանքի տակ է թողել գործարար Արամ Պետրոսյանին, ով Մոսկվայի «Սիթիբանկ»-ում պատանդներ էր վերդրել:
Ռիա նովոստին գրում է, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը կալանքը մինչև ապրիլի 24 երկարացնելու մասին: Մինչ այդ օրը քննիչը մտադիր է ստանալ հոգեբանա-հոգեբուժական և հոգեբանա-լինգվիստիկ փորձաքննությունների արդյունքները և Պետրոսյանին մեղադրանք ներկայացնի վերջնական խմբագրմամբ:
Ինքը՝ Պետրոսյանը, խնդրել է խափանման միջոց սահմանել տնային կալանքը՝ խոստանալով չխուսափել դատարանից: Նա ասել է, որ այդ հանցագործությանը գնացել է անձնագիրը գրպանում, բաց դեմքով ու ինքն էլ հանձնվել է: Պետրոսյանը նաև հավաստիացրել է, որ կկանգնի օրենքի առջև և պատասխան կտա իր արարքների համար: Նա բողոքել է, որ քննությունն իրեն համեմատում է «Խոտտաբի նման հանցագործների հետ»:
Պետրոսյանին մեղադրում են ահաբեկչության և պատանդներ վերցնելու մեջ, դատարանի վճռով նա կալանավորված է մինչև փետրվարի 24-ը: Քննությունը նշանակել է հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն: Նման առաջին փորձաքննության եզրակացությամբ Պետրոսյանը մեղսունակ է ճանաչվել: 2016-ի օգոստոսին Պետրոսյանը 4 պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում՝ «Սիթիբանկ»-ի բաժանմունքում՝ սպառնալով պայթեցնել այն: Հետո նա առանձին-առանձին ազատ էր արձակել պատանդներին և հանձնվել իրավապահներին: Իրը, որ նա ներկայացրել էր որպես ռումբ, ուղղակի մուլյաժ է եղել: Պետրոսյանը հարցաքննության ժամանակ ասել էր, որ այդ կերպ ինքը փորձել էր ուշադրություն հրավիրել սնանկությունների խնդրի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
- «Սիթիբանկ»-ում պատանդ վերցրած հայ գործարարը ընդունել է մեղքը
- Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանը հայտնել է, որ չի ցանկացել սպանել պատանդներին
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին