Հիացած եմ հանրաքվեի հանդեպ ժողովրդի ունեցած խանդավառությամբ. դիտորդ
«Արտակարգ իդեալական հանրաքվե էր: Նախանձով եմ ականատես լինում, որ այսքան շատ մարդ է մասնակցում: Մինչ այս բազմաթիվ երկրներում դիտորդական առաքելություն եմ կատարել և երբեք նման բան չեմ տեսել»,- Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՝ Տորոնտոյի ավագանու անդամ Ջիմ Կարիջիանիսը։
Նրա խոսքով՝ հանրաքվեին 75%-ից ավելի մասնակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն լսելի է դարձնում ժողովրդի ձայնը, ինչը նշանակում է, որ սա հավելյալ լիցքեր է հաղորդում, որպեսզի երկիրը շարժվի դեպի առաջ,- հայտնում են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից
Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասը, կիսելով իր դիտարկումները, նշել է, որ հիացած է հանրաքվեի հանդեպ ժողովրդի ունեցած խանդավառությամբ և նշել, որ ցանկություն ունի Արցախում ձեռք բերած փորձը կիսել իր երկրում, քանի որ այնտեղ նման մասնակցություն ապահովելն այնքան էլ հեշտ գործ չէ:
Բերկլիի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին Մակդոնալդը, ով երրորդ անգամ է դիտորդական առաքելությամբ գտնվում Արցախում, կարևորել է Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները, որոնք իրենց կողմից առաջարկվել էին նախորդ անգամ:
«Մենք զգացված ենք, որ այստեղ մեծ նշանակություն են տալիս երկարաժամկետ համագործակցությանը և երախտապարտ ենք, որ հաշվի են առնվում մեր առաջարկությունները»,- ընդգծել է Կարին Մակ Դոնալդը:
Հարակից հրապարակումներ`
- «Կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր». ՀԵԲ
- Արցախում հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների աղաղակող երևույթներ չեն արձանագրվել. ՀՅԴ խմբակցության ղեկավար
- Արցախի Հանրապետության ճանաչումը Ժամանակի հարց է. Շարմազանով
- Արցախի նախագահը կարևորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան