Ամերիկացի և կանադացի դիտորդներ. Արցախում հանրաքվեն անցել է միջազգային ստանդարտներին համապատասխան
Արցախում երեկ կայացած Սահմանադրական հանրաքվեն դիտարկած ԱՄՆ և Կանադայի պատվիրակությունների ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ Արցախում ընտրությունները անցկացվել են միջազգային ստանդարտներին համապատասխան։
Դիտորդների խոսքով, Արցախը հաշվի է առել նախորդ ընտրությունների ժամանակ արված սխալները և շտկել է դրանք։
«Արցախում բացարձակ նվիրվածություն էր, մարդիկ զարմանալի ակտիվությամբ մասնակցում էին ընտրութուններին։ Սա մի բան է, որ մենք էլ կարող ենք սովորել Արցախից», - ասաց ԱՄՆ պատվիրակության անդամ Անդրեաս Պորկեասը։
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիբիանիսն, անդրադառնալով հանրաքվեին ասած, որ հիացած է անցկացված հանրաքվեով։
«Դուք գիտեք՝ մենք «Օսկար» և «Գրեմմի»-ներ ենք շնորհում, եթե ընտրությունների համար «Օսկար» տալիս լինեինք, ապա Արցախն անպայման կարժանանար այդ «Օսկար»-ին։ Ընդ որում, այն պետք էր տալ ոչ միայն ընտրությունները կազմակերպողներին և անցկացնողներին, այլև Արցախի ժողովրդին, որն ակտիվությամբ մասնակցում էր քվեարկությանը։ Մենք ձեզանից սովորում ենք», -ընդգծեց կանադացի պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Հիացած եմ հանրաքվեի հանդեպ ժողովրդի ունեցած խանդավառությամբ. դիտորդ
- «Կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր». ՀԵԲ
- Արցախում հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների աղաղակող երևույթներ չեն արձանագրվել. ՀՅԴ խմբակցության ղեկավար
- Արցախի Հանրապետության ճանաչումը Ժամանակի հարց է. Շարմազանով
- Ֆրանկ Էնգել. Արցախի հանրաքվեն համապատասխանում է Արևմտյան Եվրոպայի չափանիշներին
- Արցախում ամփոփվել է հանրաքվեին մասնակցության ցուցանիշը
- Դիտորդները դրական են գնահատում ԼՂՀ-ում ընթացող հանրաքվեի ընթացքը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան