Գվարդիոլա. «Մեզ կտրորեն, եթե չհաղթենք «Մոնակոյին»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է «Մոնակոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումից իր սպասելիքներով։
«Ողջ Եվրոպան կհետևի հանդիպմանը և կուսումնասիրի մեր խաղը։ Մեզ կտրորեն, եթե չհաղթենք,իսկ հաղթանակի դեպքում կգովեն, և դա հոգեհարազատ է ինձ,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- «Մոնակոն» տպավորել է ինձ։ Ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է, որում եզրային պաշտպանները խաղում են կիսապաշտպանների պես, կիսապաշտպանները վերածվում են հարձակվողների, իսկ հարձակվողները պայքարում են ողջ ուժով ու մահացու են գործում մրցակցի տուգանային հրապարակում։
Գոլ խփելու համար «Մոնակոն» շատ պահերի կարիք չունի։ Դա գրեթե կատարյալ թիմ է, որը հիմա ամենաարդյունավետ ֆուտբոլն է ցուցադրում Եվրոպայում»։
Ավելացնենք, որ «քաղաքաբնակների» ու «Մոնակոյի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, Մանչեսթերում։