Դորսա Դերահշանիին վռնդել են Իրանի հավաքականից
Իրանցի շախմատիստուհի Դորսա Դերահշանիին վռնդել են հավաքականից առանց հիջաբի խաղալու համար։ Նա հեռացվել է Ջիբրալթարում ընթացող մրցաշարից միայն այն բանի համար, որ մազերը բաց է թողել։ 18-ամյա Դերահշանին, ով սովորում է Իսպանիայում ու աշխարհի մինչև 18 տարեկանների վեցակի չեմպիոն է, այլևս երբեք չի հրավիրվի Իրանի հավաքական։ Թիմից հեռացվել է նաև նրա կրտսեր եղբայրը, քանի որ խաղացել է Իսրայելի ներկայացուցչի հետ։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։
«Նման մարդկանց դեմ պայքարում առաջին քայլը նրանց բաժանելն է այն բանից, թե ինչի համար են խաղում Իրանում ու հանուն Իրանի։ Նրանք հավաքականում այլևս հնարավորություն չեն ստանա»,- հաղորդել է Իրանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Մերդադ Փահլևանզադեն։