
Մարին Լե Պենը հրաժարվել է գլուխը ծածկել Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպելու համար
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի և Լիբանանի գերագույն մուֆթիի հանդիպումը չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, երբ Լե Պենը հրաժարվել է հանդիպմանը ներկայանալ գլխաշորով:
«Դուք կարող եք իմ հարգանքը փոխանցել գերագույն մուֆթիին, բայց ես երբեք չեմ ծածկի գլուխս»,- «Ռիա նովոստի»-ն մեջբերել է Լե Պենի խոսքը:
Լե Պենի օգնականներին վաղօրոք իրազեկել էին գլխաշորով ներկայանալու անհրաժեշտության մասին: Ավելի վաղ հաղորդվել էր Բեյրութում Լիբանանի վարչապետ Սայիդ Հարիրիի և նախագահ Միշել Աունի հետ Լե Պենի հանդիպման մասին:
Լե Պենը և Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը համարվում են երկրի նախագահական ընտրությունների ֆավորտները, որոնք երկու փուլով անցկացվելու են ապրիլի 23-ին և մայիսի 7-ին։