Շարմազանով. Ադրբեջանի սև ցուցակներ կազմելու ջանքերը չեն աշխատում
Հանրաքվեին միջազգային բազմաթիվ դիտորդների առկայությունը փաստում է, որ Ադրբեջանի սև ցուցակներ կազմելու ջանքերը չեն աշխատում: Այսօր Ստեփանակերտում Սահմանադրական հանրաքվեին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Դա ապացուցում է, որ Ադրբեջանի ղեկավարների և նրա դաշնակիցների, որոնք նաև մեզ հետ են իբրև թե դաշնակից տարբեր կառույցներում, գործողությունները հօդս են ցնդում: Ինչքան սև ցուցակներ են ավելացնում, այնքան մարդկանց և ազատ քաղաքացիների ձգտումը այցելել ազատ և անկախ Արցախ ավելանալու են, և այսօրվա հանրաքվեն դրա վառ ապացույցն է»,- ասաց Է. Շարմազանովը։
Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք «իբր դաշնակից» դիտարկումը նշանակու՞մ է, որ կա հարաբերությունների որոշակի սառեցում Բելառուսի ու Հայաստանի միջև, ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Բելառուսի դիրքորոշման վերաբերյալ հայտարարություններ եղել են նաև ավելի վաղ։
«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեկ անագամ չէ, որ խոսել է այդ մասին։
ՀԱՊԿ գագաթնաժողովին էլ նախագահի մակարդակով հայտարարվել է, որ ՀԱՊԿ-ում կան դաշնակիցներ, որոնք իրենց դաշնակցի նման չեն պահում։ Նա ընդգծեց, որ Բելառուսի նման դիրքորոշումը «ոչ միայն դեմ է Հայաստանի, այլև՝ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը: Բայց բոլոր խնդիրներով հանդերձ, մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ում մեր ներկայությունը արդարացված է։ Այո, կան խնդիրներ բայց պետք է խորացնենք, մեր մասնակցությունը։ ՀԱՊԿ միակ կառույցը չէ, որտեղ անդամների միջև կան տարաձայնություններ»,- ասաց Է. Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան