«Չելսին» կերկարաձգի պայմանագիրը Կոնտեի հետ
«Չելսիի» ղեկավարությունը գոհ է Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ թիմի առաջընթացից։ Լոնդոնյան ակումբը մասնագետի հետ բանակցություններում արդեն հաջողության է հասել։ Իտալացի մասնագետը նոր պայմանագիր կստորագրի մինչև 2020 թ. ժամկետով։
Ավելացնենք, որ անգլիական ակումբի հետ Կոնտեի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թ.։ Սպասվում է, որ նոր պայմանագրով նրա աշխատավարձը կբարձրացվի։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Կոնտեի գլխավորությամբ «Չելսին» առաջատար է Անգլիայի առաջնությունում՝ 25 խաղում վաստակելով 60 միավոր։