«Ռեալն» ու «Բարսելոնը» հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանի ծառայություններով
Իսպանական գրանդները պայքար են մղում «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի համար։ Արգենտինացի պաշտպան Նիկոլաս Օտամենդին հայտնվել է «Ռեալի» ու «Բարսելոնի» տեսադաշտում։
Մադրիդցիներն Օտամենդիի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել այն ժամանակ, երբ Պեպեն չերկարաձգեց պայմանագիրը։ Ամռանը պորտուգալացին կհեռանա, և ակումբը նրան փոխարինող է փնտրում։
«Նիկոն երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում»։ Բայց ո՞վ չի ցանկանա խաղալ «Ռեալում»։ Դա ամենամեծ ակումբն է աշխարհում»,- ֆուտբոլիստի գործակալի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Օտամենդիի համար պայքարում «Ռեալի» մրցակիցը «Բարսելոնն» է։ Ֆուտբոլիստը դեռ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ էր հայտնվել կատալոնյան ակումբի ուշադրության կենտրոնում։ Կատալոնցիները լուրջ խնդիրներ ունեն պաշտպանությունում, ինչը կարող է հանգեցնել հետին գծում համալրման։