Ռեշֆորդ. «Մանչեսթեր Յունայթեդը» պարտք է «Չելսիին»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները։ Հիշեցնենք, որ այդ փուլում «ՄՅու»-ն հանդիպելու է Պրեմիեր լիգայի առաջատար «Չելսիի» հետ։
«Այս փուլում ցանկացած թիմ ծանր մրցակից է։ Ամեն դեպքում՝ ստիպված էինք լինելու խաղալ լավ թիմի դեմ։ Անհրաժեշտ է ուղղակի խաղից խաղ ընթանալ։ Լավ ընթացքի մեջ ենք, «Չելսիի» գործերը նույնպես լավ են դասավորվում,- Ռեշֆորդի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Արդյոք ուզո՞ւմ եմ վրեժխնդիր լինել հոկտեմբերյան ջախջախման համար։ Այո։ Մենք նրանք պարտք ենք մնացել»։
Հիշեցնենք, որ 2016 թ. հոկտեմբերի 23-ին «Չելսին» 4։0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» անգլիական Պրեմիեր լիգայի խաղում։ Իսկ նրանց միջև գավաթային քառորդ եզրափակչի հանդիպումը կկայանա մարտի 11-ին, Լոնդոնում։