Սիմեոնե. «Բայերն» ուժեղ է եզրերում»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է «Բայերի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջիկա հանդիպման մասին։
«Բայերը» շատ ուժեղ թիմ է, հատկապես՝ եզրերում։ Նրանց հարձակման գծում խաղում է Չիչարիտոն, ով լավ մարզավիճակ է ձեռք բերել։ Տեսնենք, թե ինչպիսի դասավորությամբ նրանք խաղադաշտ կմտնեն, բայց, ամեն դեպքում, պարզ է, որ կձգտեն առավելագույնս բարդացնել մեր կյանքը,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Մեզ կդիմակայի մի թիմ, որը խաղում է բարձր ինտենսիվությամբ, սակայն մենք նույնպես նման ինտենսիվություն ենք ցուցադրում։ Կիրքը ֆուտբոլում շատ կարևոր է, ուստի շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես ամեն բան կդասավորվի»։
Ավելացնենք, որ «Բայերի» ու «Ատլետիկոյի» միջև հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, Գերմանիայում։