Քրիստինա Մլադենովիչ. «Բարձրակարգ թենիսիստուհի լինելու համար պետք է կայուն խաղալ»
Ֆրանսուհի Քրիստինա Մլադենովիչը, ով դուրս է եկել Դուբայի մրցաշարի երկրորդ շրջան, նշել է այս մրցաշրջանում իր հաջող ելույթների պատճառները։
«Ինձ թվում է, որ իմ խաղում շարժումն ու ֆիզիկականը բարելավվել են, այնպես որ, ես ճշգրիտ եմ մոտենում գնդակին, ուժեղ եմ հարվածում ու կարող եմ երկար դիմանալ խաղարկությունում։ Այդ բոլոր դետալներն իմ խաղն ավելի ամբողջական են դարձնում։ Հանուն դրա միշտ եմ աշխատել։ Չէ՞ որ բոլորին է հայտնի, թե բարձրակարգ խաղացողներն ինչպես են գործում ողջ մրցաշրջանում։ Նրանցից մեկը դառնալու համար պետք է շատ կայուն խաղ ցուցադրել»,- Մլադենովիչի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։