Ֆրանկ Էնգել. Արցախի հանրաքվեն համապատասխանում է Արևմտյան Եվրոպայի չափանիշներին
Փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցան ընտրություններ, որոնք համապատասխանում են Արևմտյան Եվրոպայի չափանիշներին: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրենկ Էնգելը:
«Ոչ մի խնդրահարույց բան չես կարող ասել այս ընտրությունների մասին: Չնայած Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, կարծում եմ արդեն կարող եմ վստահ ասել Արցախի Հանրապետություն»,- ժպտալով ավելացրել է Ֆրանկ Էնգելը։
Պատգամավորի խոսքով՝ մերժումը չի ազդել Արցախի ժողովրդի կամարտահայտության վրա, չի խանգարել նրանց ակտիվ մասնակցել ընտրություններին և ողջ աշխարհին դեմ դուրս գալ։
«Արցախի ժողովուրդն ասել է «այո», ասել է «այո» բավական հիմնավոր: Կասկած չկա, սա ինչ-որ բան նշանակում է, որ քվեարկողների 2/3-րդը ասել է այո այս Սահմանադրությանը, և, այսպիսով, լեգիտիմությունը կասկածի տակ չի կարող լինել»,- ընդգծել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Հարցին, թե կարո՞ղ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վրա, Ֆրանկ Էնգելը պատասխանել է, որ սա առաջին Սահմանադրությունը չէ, որ անցկացվել է Լեռնային Ղարաբաղում, և չի կարող ոչ մի ազդեցություն ունենալ կոնֆլիկտի կարգավորման վրա:
Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր Յարոմիր Շտետինա հայտարարել է, որ այն, ինչ երեկ այստեղ տեսել են լիովին համապատասխանում է միջազգային ստանդներին:
«Շնորհավորում եմ ձեզ՝ արցախցիներ, այս ամենը նման կերպ կազմակերպելու համար։ Այս հանրաքվեն նոր սահմանադրության հետ համատեղ, ճանապարհ կբացեն Արցախի ինքնուրույնության համար»,- հայտարարել է Յարոմիր Շտետինան՝ ընդգծելով, որ հանրաքվեի անցկացումը ոչ մի կերպ չի ազդի խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ինչպես հայտարարում է Ադրբեջանը։
«Հանրաքվեի միջոցով ժողովուրդն արտահայտել է իր կամքը»,- ամփոփել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին