Լեստեր Ստեֆան Պելտիերը համալրեց «Ալաշկերտը»
Ամերիկյան հավաքի ընթացում «Ալաշկերտում» փորձաշրջան անցնող հարձակվող Լեստեր Ստեֆան Պելտիերը հաջողությամբ հանձնել է քննությունը և համալրել ակումբի կազմը: Հայաստանի չեմպիոնի ղեկավարությունը նրա հետ պայմանագիր է ստորագրել:
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» լրատվության բաժինը, Տրինիդադ և Տոբագոն ներկայացնող 28 -ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 1,5 տարով:
Հիշեցնենք, որ թիմը շարունակում է ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնել: Ստուգողական հերթական խաղում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով զիջել էր «Վենտուրա Քոունթի Ֆուժնին»: