Կարծում եմ՝ մենք ճիշտ ենք դիրքավորված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ-ը ՀՀ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության ընթացքում հանդես կգա միջանկյալ զեկույցով, իսկ վերջնական զեկույցը կլինի երկու ամիս անց:
«Այդ զեկույցը հիմնված կլինի մեր գնահատականների վրա, կպարունակի վերջնական առաջարկություններ, խորհրդատվություններ: Հետո արդեն մեր առաջարկությունները հաշվի առնելը կամ չառնելը, դրանց հիման վրա գործողություններ կատարելը կամ չկատարելը մնում է Հայաստանի իշխանություներին, կառավարությանը, քաղաքական կուսակցություններին»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենը:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանն ունի նոր Ընտրական օրենսգիրք, որն ընդունվել է իշխանության-ընդդիմություն կոնսենսուսի արդյունքում, արդյո՞ք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, դիտարկումներն այդ օրենսգրքում ներառված են, նա ասաց. «Նախկին առաջարկություններին, իհարկե, կանդրադառնանք մեր զեկույցներում: Դեռևս որևէ նախնական գնահատականներ չեմ ներկայացնելու, անդրադարձ կարվի մեր զեկույցներում»:
Նա նշեց, որ գնահատականը հիմնված է լինելու ամբողջական իրավիճակի, ընտրությունների ընթացքի, քաղաքական համատեքստի հիման վրա՝ օգտագործելով իրենց ստանդարտ մեթոդաբանությունը:
«Ցանկացած նախընտրական շրջան և ընտրություն գնահատում ենք տեղում առկա փաստացի իրականության հիման վրա և այդ տեսանկյունից ցանկացած զարգացում, որ տեղի է ունենում, հաշվի առնելը մեզ համար կարևոր է»,- ասաց դիտորդական առաքելության ղեկավարը:
Հարցին, թե որքանո՞վ եք ծանոթ ընտրական գործընթացի նորամուծություններին, եթե ծանոթ եք, որքանո՞վ են երաշխիքներ ստեղծում, որ կկանխվի ընտրակեղծարարությունը, ծանո՞թ եք տարածքային ընտրակարգին, Յ. Պետերեսոնն ասաց. «Այո, ծանոթ ենք: Մեր թիմում ունենք երկու ուղղությունով էլ փորձագետներ, կկարողանանք մանրակրկիտ գնահատել և մեզ ներկայացվող իրականությունը, և այդ նորմերի կիրառումը, կատարումը: Կարծում եմ՝ մենք ճիշտ ենք դիրքավորված, որպեսզի կարողանանք բոլոր հիմնական առանձահատուկություններին լավ հետևենք:
Ի՞նչ ենք կարծում նորամուծությունների մասին: Նախնական գնահատականներ չենք հայտնելու: Եկել ենք բաց մտքով, ունենք փորձագետների պաշտաճ թվաքանակ, պատշաճ տեղեկատվություն, որպեսզի ներկայացնենք գնահատականներ: Ինչպես ասացի՝ գործելու ենք ստանդարտ մեթոդաբանության հիման վրա, որպեսզի վերջնական զեկույցում ներկայացվող գնահատականները հիմնված լինեն փաստացի տեսածի, փաստերի, տեղեկությունների վրա, որպեսզի չցատկենք դեպի եզրակացություններ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին