Արցախի Հանրապետության ճանաչումը Ժամանակի հարց է. Շարմազանով
Փետրվարի 20-ի հանրաքվեն և միջազգային դիտորդների գնահատականները ցույց տվեցին, որ Արցախն ընթանում է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով: Այս մասին այսօր Ստեփանակերտում հետընտրական մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը միասնական է։ Հանրաքվեն ու միջազգային դիտորդների գնահատականները ցույց տվեցին, որ Արցախն ընթանում է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով։ Ապրիլյան իրադարձություններից հետո, սա Արցախում տեղի ունեցած առաջին համապետական միջոցառումն էր և Արցախի հանրությունը միասնաբար ցույց տվեց, որ անկախ ցանկացած ռազմական ավանտյուրայից ինքն անշեղորեն գնալու է ազատ և անկախ պետություն կառուցելու ճանապարհով»,- հայտարարեց Է. Շարմազանովը։
Նա նշեց՝ Արցախում տեղի ունեցած հանրաքվեն կարող է օրինակ լինել տարածաշրջանի բոլոր պետությունների համար։
Ըստ Շարմազանովի՝ Արցախի ճանաչումը Ժամանակի հարց է։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան