Դիեգո Սիմեոնե. «Ժպիտով եմ վերադառնում Մադրիդ»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է «Բայերի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին՝ արտագնա խաղում 4։2 հաշվով տոնած հաղթանակի մասին։
«Կարևոր է պահպանել հավատն ու սեփական ուժերը, երբ դրսում ես խաղում։ Փայլուն լուծեցինք մեր խնդիրը։ Կարող էինք գնդակների ավելի մեծ տարբերությամբ հաղթել, սակայն «Բայերի» դարպասապահը երկու ցնցող սեյվ կատարեց՝ չթույլատրելով աչքի ընկնել Գրիզմանին,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։- Գամեյրոն իր լավագույն խաղն անցկացրեց։ Գրիզմանն էլ լավ խաղաց։ Ես ժպիտը դեմքիս եմ վերադառնում Մադրիդ։
Մենք պետք է զսպեինք Վանդելլային և արեցինք դա։ Ամեն ինչ լավ էր, սակայն պետք է շարունակենք ավելացնել։ Մրցաշարի այս փուլում իրավունք չունենք այսքան շատ գնդակներ բաց թողնել։ Կաշխատենք այդ ուղղությամբ։
Լևերկուզենցիները պատասխան խաղում կորցնելու բան չեն ունենա։ Այնպես որ, անհրաժեշտ է զգուշավորություն պահպանել։ Բայց, միևնույն է, այսօրվա արդյունքից մենք պետք է գոհ լինենք»։