Նկարներ՝ թնդանոթների փոխարեն
Երբ թնդանոթները խոսում են, մուսաները այնուհանդերձ փորձում են չլռել: Եվրանյուզը գրում է, որ նկարիչ Ֆատտահ Մոհամմեդը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրված տարածքներից մեկում՝ Մոսուլի արվարձանում, բացել է պատկերասահ: Նա իր արվեստի գործերը ստեղծելու համար օգտագործում է աղբ ու թափոններ, հիմնական զինամթերքի: Նրա խոսքով, այս ճանապարհով նա փորձում է դիմակայել բռնությանն ու դառնությանը, որը պայմանավորված է Իրաքում երկարատև ռազմական հակամարտությամբ:
Նկարիչ, պատկերասրահի տնօրեն Ֆատտահ Մոհամմեդն ասել է. «Սա հնարավորություն է, որը ես եմ ինքս ինձ համար ընտրել: Ես ուզում եմ ասել և քաղաքացիական ակտիվիստներին, և բնապահպաններին, և ուղղակի մարդկանց, ովքեր պատերազմի զոհ են դարձել, չնայած բոլոր սարսափներին, մենք փորձում ենք մնալ մարդ, և մեր մեջ մնացել է ստեղծագործ սկիզբը: Ահա թե ինչու ես բացեցի այս պատկերասրահը»:
Իրաքի հյուսիսային նահանգներում առավել հաճախ կարելի է հանդիպել այրված և վնասված տանկերի, քան մեքենաների: Ֆատտահի համար դրանք դարձել են այն, ինչ սովորաբար նկարչի համար դառնում է կտավն ու ներկը:
«Ես չեմ օգտագործում գույներ, ես օգտագործում եմ այրման տեխնիկան: Դա ունի նաև խորհրդանշական բնույթ: Ինձ թվում է, որ այդ տեխնիկան փոխանցում է ընդհանուր վիճակը, որում այսօր գտնվում է Իրաքը»,- ասել է նկարչը: