Կյանքը Կենտրոնական Ասիայում՝ ինչպես են նախագահների ազգականները հասնում իշխանության
Երեկվա՝ Ալիևի ու Մեհրիբանի նոր հարաբերությունները առիթ են դարձել, որ CA-NEWS –ը անդրադառնա թեմային, թե ասիական որ երկրներում ինչպես է իշխանությունը անցնում ազգակցական կապերով։
Որպես վառ օրինակ, լրատվամիջոցը առաջին աստիճանին է կանգնեցրել Իլհամ Ալիևի՝ իր կնոջը պետական պաշտոնի նշանակելը։ Հոդվածագիրը գտնում է, որ նման նշանակումները, որոնք արվում են շրջանցելով օրենսդրական արգելքները, Կենտրոնական Ասիայի հետխորհրդային երկրներին են հատուկ։
CA-News-ը հիշեցնում է, թե որ երկրների նախագահների ընտանիքներից են իշխանության առաջադրվել։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը իր ավագ որդուն՝ Ռուստամին նշանակել է մայրաքաղաքի քաղաքապետ։ Մինչ այդ օրը 29-ամյա Ռուստամ Էմոմալին գլխավորում էր պետֆին հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը։
Ռուստամը, որ ծնվել է 1987 թվին, ԱՊՀ տարածքում ամենաերիտասարդ գեներալն է։ Նա նաև հասցրել է աշխատել ներդրումների ու պետգույքի կոմիտեում, լինել Տաջիկստանի Երիտասարդական միության փոխնախագահ։ Ռուստամը նաև «Իստիկլոլ» ֆուտբոլային ակումբի կազմակերպիչներից մեկն է ու համասեփականատերը։
Իր նոր պաշտոնում Ռուստամը արդեն հասցրել է կադրային տեղափոխումներ իրականացնել, ինչպես նաև՝ իր աշխատասենյակը տեղափոխել Տաջիկստանի նախագահի Պալատ։
Ռահմոնն ունի ընդհամենը 9 երեխա, որից 7-ը՝ աղջիկ։
Դուստրերից Օզոդան 2009 թվին նշանակվել է ԱԳ փոխնախարար, իսկ 2016-ի հունվարին նախագահը իր դստերը նշանակել է իր վարչակազմի ղեկավար։
Թուրքմենիստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Սերդարը. 2016-ի նոյեմբերին Մեջլիսի պատգամավոր է ընտրվել։ Ավելի վաղ, հուլիսին, հատուկ հրամանագրով երկրի ԱԳՆ-ում նոր նշանակում էր ստացել, իսկ դրանից էլ վաղ՝ 2015-ին, պաշտպանել էր դոկտորական թեզը։
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ունի այդ մի որդին ու դուստրեր։
Ղազախստանի նախագահ Նորսուլտան Նազարբաևի ավագ դուստրը 2015 թվականի սեպտեմբերից փոխվարչապետն է։ 2016-ի սեպտեմբերից՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի սենատի պատգամավոր։ Նազարբաևի թոռ Նուրալին 2014 թվականի դեկտեմբերից Աստանայի ակիմի տեղակալն է։
Ուզբեկիստանի նախագահ Իսլամ Կարիմովի դուստրը՝ Գուլնարան, 2010-2011 թվերին զբաղեցնում էր Իսպանիայում Ուզբեկիստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, սակայն հետո հայտնվեց փողերի լվացման հետ կապված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։
Ղրղզստանի (Կիրգիզստան) նախկին նախագահ Ասկար Ակաևի երկու երեխաները 2005 թվին տեղեր ստացան պառլամենտում։
Ակաևի հաջորդը՝ Կուրմանբեկ Բակիևը իր եղբայր Ջանիշին նշանակեց Անվտանգության ծառայության ղեկավար,
իսկ որդին՝ Մաքսիմ Բակիևը, 2009-2010 թվերին գլխավորում էր Զարգացման, ներդրումների և նորարարությունների կենտրոնական գործակալությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան