«Ազատ դեմոկրատների» ռեյտինգային ընտրացուցակում մեծամասամբ հանրությանն անհայտ մարդիկ են. «Հրապարակ»
«Ազատ դեմոկրատների» ռեյտինգային թեկնածուների մեջ լայն զանգվածներին ծանոթ անձինք գրեթե չկան. գրել է «Հրապարակ»-ը:
«Անակնկալը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն է, ով կառաջադրվի հարազատ Սյունիքում։ Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ Կոտայքում, «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը՝ Լոռիում, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը՝ Տավուշում, Երևանի կենտրոնում՝ Հրանտ Բագրատյանը, ակտիվիստ Նարեկ Այվազյանը, Անահիտ Բախշյանը՝ Մալաթիա-Շենգավիթում, Ստյոպա Սաֆարյանը՝ Նոր Նորքում։ Մնացյալն անհայտ անուններ են, նույնիսկ կուսակցության խոսնակն Արմավիրի ընտրատարածքի ցուցակում կլինի»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան