ՊՍԺ-ն ու «Ռեալը» հարձակվողների փոխանակում են պատրաստում
ՊՍԺ-ն ու մադրիդյան «Ռեալը» բանակցություններ են վարում՝ խաղացողների փոխանակելու համար։ Այս մասին հայտնում է football.ua-ն։ Ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կուղևորվի Փարիզ, իսկ ուրուգվայցի Էդինսոն Կավանին կտեղափոխվի Մադրիդ։
Ակումբների ղեկավարներն արդեն հանդիպել են, որպեսզի քննարկեն այդ գործարքի հարցը։ Կողմերն արդեն գործնական հարաբերություններ ունեն, ինչը հեշտացնում է բանակցությունների գործընթացը։ Ներկա պահին բանակցությունները դեռ սկզբնական փուլում են, և հայտնի չէ՝ արդյոք այս կամ այն խաղացողի համար հավելավճար լինելո՞ւ է։