Ռոջեր Շմիդտ. «Ատլետիկոյի» հետ խաղը շատ ծանր էր»
«Բայերի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը վերլուծել է «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման արդյունքը։ Հիշեցնենք, որ նրա սաներն այդ խաղում պարտվել են 2։4 հաշվով։
«Դա շատ ծանր խաղ էր մեզ համար։ Վերջին 3 տարում «Ատլետիկոն» հասել է մրցաշարի եզրափակիչ։ Այնպես որ, դա շատ ուժեղ մրցակից է։ Մենք այնքան էլ լավ չսկսեցինք։ Գիտեինք, որ «Ատլետիկոն» վարպետորեն է կազմակերպում հակագրոհները, սակայն, միևնույն է, 2 գոլ բաց թողեցինք առաջին խաղակեսում։ Ընդմիջումից հետո արժանիորեն պայքարեցինք։ Նույնիսկ հաշիվը 3։3 դարձնելու հնարավորություն ունեինք, սակայն դրա փոխարեն վերջնամասում գնդակ ընդունեցինք սեփական դարպասը։ Ավելին կարող էինք անել։ Առայժմ չեմ ուզում մտածել պատասխան հանդիպման մասին։ Բայց, ամեն դեպքում, մեզ համար շատ դժվար կլինի դրական արդյունքի հասնել Մադրիդում»,- Շմիդտի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։