Քրիստինա Մլադենովիչ. «Սանկտ Պետերբուրգում հաղթանակն ինձ վստահություն ներշնչեց»
Ֆրանսուհի Քրիստինա Մլադենովիչը կիսվել է Դուբայի մրցաշարի երկրորդ շրջանում չեխ Կարոլինա Պլիշկովայի նկատմամբ 6։2, 6։4 հաշվով տոնած հաղթանակից ստացած տպավորություններով։
«Հաղթանակը Սանկտ Պետերբուրգի մրցաշարում ու առաջին կոչումն ինձ վստահություն ներշնչեցին։ Հիանալի ես զգում, երբ գիտես, որ աշխատանքն արդյունք է տալիս։ Լավ ընկերուհիների հետ հանդիպումները միշտ յուրահատուկ են։ Կարոլինային հաղթելը շատ դժվար է, սակայն ես ագրեսիվ խաղացի, քիչ սխալվեցի ու կարողացա օգուտ քաղել։
Զարմացած եմ, որ հաղթեցի երկու սեթում, որովհետև սովոր եմ Կարոլինայի հետ ծանրագույն հանդիպումներ անցկացնել, ինչպես բոլորովին վերջերս՝ Ֆեդերացիաների գավաթի խաղարկությունում։ Կորտ մտա՝ պայքարելու և այնքան ժամանակ անցկացնելու համար, որքան կպահանջվի»,- Մլադենովիչի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։