Արոնյանին դեռ չի հաջողվում հաղթել
Շարժայում շարունակվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարում տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Արոնյանի մրցակիցն էր Ռուսաստանի չեմպիոն Ալեքսանդր Ռևազանցևը: 29 քայլ տևած պարտիան ավարտվել է հաշտությամբ: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
4-րդ տուրի 9 պարտիաներից միայն երկուսն են հաղթական ավարտ ունեցել: Շահրիյար Մամեդյարովն առավելության է հասել Մայքլս Ադամսին, իսկ Լի Չաոն ուժեղ է գտնվել Եվգենի Տոմաշևսկուց:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 3-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Շահրիյար Մամեդյարովը: 3-րդ հորիզոնականում ընթացող Հիկարու Նակամուրան իր ակտիվում ունի 2.5 միավոր:
Լևոն Արոնյանը վաստակել է 2 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը: 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու մրցաշարի առաջատար Մաքսիմ Վաշիե-Լագրավը: