ՌԴ քաղաքացիները վաղվանից Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով
ՌԴ քաղաքացիները փետրվարի 23-ից կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
«Ցանկանում եմ գոհունակությամբ հայտնել, որ վաղվանից ուժի մեջ է մտնում առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագրի փոփոխությունը, համաձայն որի Ռուսաստանի քաղաքացիները կարող են այցելել Հայաստան իրենց ներքին անձնագրերով», - ասել է նա:
Նշեք, որ փետրվարի 16-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել էին «ՀՀ պետական սահմանային ռեժիմ սահմանելու մասին» ու «Անձը հաստատող փաստաթղթի մասին» Կառավարության 702 և 767 նորմատիվային որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել էր, որ Հայաստանում օտարերկրացիների ներքին անձնագրերը կհամարվեն անձը հաստատող փաստաթուղթ և դրանցում որևէ դրոշմ կամ նշում չի կատարվի, քանի որ վերջինիս արդյունքում ներքին անձնագրերն այդ պետություններում կկորցնեն իրենց վավերությունը: Նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ, ըստ էության, հնարավորություն է տրվում օտարերկրացիներին ՀՀ տարածք մուտք գործել ներքին անձնագրերով, որն էլ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: