Վիգեն Սարգսյան. ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը ուղղված չէ Մոսկվայի հետ Երևանի ռազմավարական հարաբերությունների դեմ: «Ռիա Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի հետ Երևանի հարաբերությունները միշտ կառուցվել են գործընկեր և դաշնակից երկրների համար բաց եղանակով:
«Մենք երբեք այդ առնչությամբ գաղտնի բաներ չենք արել, և երբեք նման համագործակցությունը չի կարող և չի լինի ուղղված մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դեմ»,-ասել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն իրականացնում է մի շարք խաղաղապահական գործողություններ, որոնք արտոնված են ՄԱԿ-ի կողմից:
«Հայաստանի համար փորձի և գիտելիքի առումով շատ կարևոր և օգտակար է մասնակցել նման բազմազգ խաղաղապահ գործողություններին»,-ասել է պաշտպանության նախարարը, ավելացնելով, որ դա մի կոմից հնարավորություն է տալիս ձևավորել սեփական խաղաղապահ կարողությունները, մյուս կողմից էլ՝ պատկերացում կազմել միջազգային խաղաղապահության ընդհանուր պատկերի ու համակարգերի մասին, հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա հակամարությունները:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի հետ իրականացվող Անհատական գործունեության ծրագիրն առաջին հերթին ուղղված է զինված ուժերի նկատմամբ վերահսկողական համակարգերի ժողովրդավարացմանը, այն կոմպոնենտի ամրապնդմանը, որը ինչպես ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներում, հիմնված է խորհրդարանական համակարգի վրա:
«Մենք իրականացնում են մի ամբողջ շարք ծրագրեր, որոնք սատարում են մեր զինված ոիժերի ամրապնդմանը, և համոզված ենք, որ մեր դաշնակիցների շահերին դա որևէ կերպ չի խանգարում»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին