Մուգուրուսան պատմել է, թե ինչու չի ավարտել Բոնդարենկոյի հետ խաղը
Գարբինյե Մուգուրուսան վնասվածքի պատճառով հրաժարվել է ուկրաինացի թենիսիստուհի Կատերինա Բոնդարենկոյի հետ պայքարը շարունակելուց։ Վերջինս այդ հրաժարականի շնորհիվ կխաղա Դուբայի մրցաշարի 1/8 եզրափակչում։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Իսպանուհին Դոհայում կայացած անցած մրցաշարում վնասվածք է ստացել, որի հետևանքներն իրենց զգացնել տվեցին։ 3։0 հաշվի ժամանակ՝ հօգուտ ուկրաինուհու, Մուգուրուսան բժշկական օգնություն խնդրեց, իսկ քիչ ժամանակ անց դադարեցրեց խաղը։
«Դոհայում երկրորդ խաղից հետ ես ցավ զգացի, որը հաջորդ առավոտյան ուժեղացավ։ Մարզվում էի, սակայն ցավը չէր նահանջում։ Բոնդարենկոյի հետ խաղում դժվարությամբ էի հարվածում ու այս կողմից այն կողմ շարժվում»,- նշել է Մուգուրուսան։
Ավելացնենք, որ 1/8 եզրափակչում Բոնդարենկոն կհանդիպի Կարոլին Վոզնյացկու հետ։