Կարելի է նաև ասել, որ գայթակղվեցի, պատգամավորական ժամանակները հիշեցի. Բախշյան
«Ինձ հասարակությունը գիտի որպես կրթության ոլորտի մարդ, և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ինձ հրավիրեց որպես կրթության խնդիրներն իր թիմում ներկակացնողի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված ոչ կուսակցական թեկնածու Անահիտ Բախշյանը:
Բախշյանը նշեց, որ մինչ հրավերն ընդունելը երկար է մտածել:
«Կարելի է նաև ասել, որ գայթակղվեցի, պատգամավորական ժամանակները հիշեցի, թե ինչպես էի պատգամավորների գլուխները հաշվում խորհրդարանում: Ցանկացա շարունակել, կրկին աշխատել, և եթե մեր հասարակությունը կգնահատի իմ արածը և ձայն կտա, ընտրվելու դեպքում՝ զինված գնալու եմ աշխատելու»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Ազատ դեմոկրատների» ռեյտինգային ընտրացուցակում մեծամասամբ հանրությանն անհայտ մարդիկ են. «Հրապարակ»
- Ես էլ, Զարուհին էլ, մնացել ենք այդ գծի վրա. Անահիտ Բախշյան
- Բագրատյանը «Ազատ դեմոկրատներ»-ի վարչապետի թեկնածուն է
- Անահիտ Բախշյան. Չեմ թաքցնում, ուզում եմ դառնալ պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան