Տեսանք որոշակի ընդհանրություններ և որոշեցինք միասին հանդես գալ. Արարատ Զուրաբյան
«Այսօր այլ իրողություն է ստեղծված, և եթե զբաղվում ես քաղաքականությամբ պետք է հաշվի առնես դա»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան դաշինք»-ի առաջադրված թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ մեկնաբանելով «Ծառուկյան դաշինք»-ով առաջադրվելու որոշումը:
«Երկրում սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան, ունենք նոր ԸՕ և նոր իրողություններ են ստեղծվել, տարաբնույթ քնարկումներ են եղել տարբեր քաղաքական ուժերի հետ, նաև Ծառուկյանի, տեսանք որոշակի ընդհանուրություններ և որոշեցինք միասին հանդես գալ»,-ասաց նա:
Զուրաբյանի խոսքով՝ այսօր ՀՀ օրենքները թույլ են տալիս քաղաքական ուժերին ձևավորել միավորում և գալ իշխանության. «Սա դրական առաջընթաց է, և ինչու չէ հնարավորություն տեսնում եմ այս գործընթացը հաջողության պսակել այս ճանապարհով»:
Անդրադառնալով կուսակիցների՝ Կարապետ Ռուբինյանի ու Ալեքսանդր Արզումանյանի քննադատությանը «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հետ կապված, նա նշեց. « ՀՀՇ-ն նիստ է գրումարել, 11 անդամներ են եղել նիստին, բացակայել է Ալեքսանդր Արզումանյանը հայտնի պատճառով, մնացածը կողմ են արտահայտվել աջակցելու Ծառուկյան դաշինքին և աջակցելու իմ թեկնածությունը: Իսկ Ռուբինյանը դուրս է եկել մի քանի տարի առաջ և նա վարչության անդամ չէ»:
Զուրաբյանը հավելեց, որ Ծառուկյանի հետ երկար տարիներ բարեկամական, ընկերական հարաբերություններ ունի, հիմա էլ կսկեն համագործակցել քաղաքական դաշտում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին