Փաստաբաններս ստիպված ենք լինելու մեր իրավունքները պաշտպանել՝ դիմելով անգամ բոյկոտի ու գործադուլի. Երվանդ Վարոսյան
«Առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էի, իրավիճակն ինչպես սպասվում էր, վատթարացել է` համատարած խուզարկության պահանջներ զննության անվան տակ։
Փաստաբաններ կային, ում մուտքն արգելվեց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նա նաև նշել է. «Օբյեկտիվ լինելու համար նշեմ, որ ՔԿ հիմնարկների աշխատակիցներն իրենց գործողությունները պատճառաբանելիս ներկայացնում էին մեր գործընկեր փաստաբանների կողմից կալանավորված անձանց ինչ ասես փոխանցելու փաստեր, ուստի պարզ է, որ իրավիճակը ելք է պահանջում։
1. Պաշտպանի հետ տեսակցող կալանավորված անձինք թե՛ տեսակցությունից առաջ, թե՛ հետո ենթարկվում են խուզարկության, որի պայմաններում ՔԿ հիմնարկների աշխատակիցների պատճառաբանություններն անտեղի են։
2. Բոլոր ՔԿ հիմնարկներն ապահովված են ռենտգեն սկաներ սարքերով, որոնցով կարող են անցկացվել փաստաբանի իրերը, ապա կասկածելի առարկա նկատելու դեպքում համապատասխան աշխատակիցը կարող է խնդրել այն թողնել պահախցում կամ ցույց տալ ու փարատել կասկածները։
3. Եթե այնուամենայնիվ այս գործողություններն ինքնանպատակ են, ամեն կերպ փաստաբանների պայուսակներ, ճամպրուկներ ու փաստաթղթեր ներխուժելու փորձ, ապա համարում եմ, որ փաստաբաններս ստիպված ենք լինելու մեր իրավունքները պաշտպանել անգամ խիստ միջոցների դիմելով` ընդհուպ բոյկոտ ու գործադուլ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպում էր կայացել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանի միջև: Հանդիպման շրջանակներում քննարկվել էին փաստաբանական և քրեակատարողական գործունեության առկա հիմնահարցերը:
Հարակից հրապարակումներ`
- Հանդիպել են նախարարը, ՔԿ պետն ու փաստաբաների պալատի նախագահը
- Փաստաբանների հարցով Զոհրաբյան-Հովհաննիսյան հանդիպմանը կմասնակցի նաև Արթուր Օսիկյանը
- Փաստաբաններին խոչընդոտելու հարցերով Արա Զոհրաբյանը կհանդիպի Արփինե Հովհաննիսյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան