
Վ. Գասպարյանը պահանջել է ընտրություններում պահպանել օրենքի տառը
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարայնը հրահանգել է գործնական պարապմունքների ընթացքում կատարելապես տիրապետել ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցի պահանջներին և դրանք լիարժեք կիրառել ծառայության ընթացքում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության հաղորդմամբ, Վ. Գասպարյանը ընդգծել է ընտրողների, դիտորդների, վստահված անձանց, լրագրողների հետ աշխատանքի առանձնահատկությունները և պահանջել բոլոր պայմաններում պահպանել օրենքի տառն ու ոգին:
Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ ոստիկանապետը նաև անդրադարձել է մարզի ոստիկանների նախորդ տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին, մարզի առանձնահատկություններին, աշխատանքում դեռևս առկա թերացումներին և ընդգծել, որ հանցավորության լավագույն կանխարգելումը հանցագործությունների անվերապահ բացահայտումն է: