Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Կառավարության հասարակայնության և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակում Դավիթաշեն-Աշտարակ և Բագրատաշեն-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության վերահսկողության մրցույթի գնահատման արդյունքները:
Քննարկվել են նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակում աուդիտի ծառայությունների ձեռքբերման տեխնիկական առաջադրանքները, որոնք ևս արժանացել են խորհրդի հավանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան