«Ժառանգությունն ինձ համար ավարտված թեմա է». Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգությունն ինձ համար ավարտված թեմա է: Դուք գիտեք, որ ես մշտապես խուսափել եմ գնահատական տալ իմնախկին կուսակցության քայլերին, որոշումներին: Այն ինչ տեղի ունեցավ, ինձ համար սպասելի էր»: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատ դեմկորտաներ»-ի համապետական ցուցակում ընդգրկված Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, դեռ մի քանի տարի առաջ ինքը կանխատեսել էր նման ելք:
«Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ իշխանության կորղ ես ձգտել միայն գաղափարակից մարդկանց և գաղափարակից ուժերի հետ»,-ասաց նա՝ նշելով, որ «Ժառանգություն»-ում վերջերս մի բանաձև էին կիրառում՝ հասնել իշխանափոխության, համագործակցելով բոլոր ուժերի հետ անկախ գաղափարական տարաձայնություններից:
«Այս խնդրի առաջ կանգնեց Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը: Զարուհին իր կողմից փորձ կատարեց գոնե հասնել այն որոշմանը, որին ինքը կողմնակից էր, չստացվեց»,-ասաց Սաֆարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դժվար որոշում էր. Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգություն»-ից հեռանալու մասին
- Մարտիրոսյանը միայն բարին է մաղթում Փոստանջյանին
- Զարուհի Փոստանջյան. Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
- Մարտիրոսյանը՝ Փոստանջյանի հայտարարության մասին. «Լավ է արել, ի՞նչ անեմ»
- Զարուհի Փոստանջյան. Ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին