Արցախ ժամանած արգենտինացի դիտորդ. Նույնիսկ մեզ ուղղորդում էին, որպեսզի կանոններից դուրս ինչ-որ բան չանեինք
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած Արգենտինայի պատգամավոր Բրենդա Օստինին և Արգենտինայի հայկական համագումարի ներկայացուցիչ Նիկոլաս Սաբունջյանին:
Ա. Ղուլյանը նշել է, որ դիտորդների կողմից ստացված առաջարկությունները օգնում են Արցախին քայլ առ քայլ բարելավել հանրաքվեների և ընտրությունների անցկացման ընթացակարգերը:
Արցախի խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Բրենդա Օստին նշել է, որ ժողովրդավարական գործընթացին՝ հանրաքվեին դիտորդներ հրավիրելը խոսում է տվյալ երկրում պետական ինստիտուտների կայացվածության մասին:
«Այցելել եմ 7 ընտրատեղամաս և տպավորված եմ քվեարկության գործընթացի բարձր պատրաստվածությամբ, վերահսկողության մակարդակով, հանձնաժողովների անդամների աշխատանքով, ցուցակների ճշգրտությամբ, քաղաքացիների համախմբվածությամբ և իրազեկվածությամբ: Նույնիսկ մեզ՝ դիտորդներիս ուղղորդում էին, որպեսզի կանոններից դուրս ինչ-որ բան չանեինք: Երևում է, որ բարդ և երկարատև աշխատանք է տարվել»,- նշել է Արգենտինայի պատգամավորը:
Շնորհավորելով հանրաքվեի անցկացման նման մակարդակ ապահովելու կապակցությամբ՝ Բրենդա Օստին հավելել է .«Սա խոսում է ժողովրդավարության զգացողության բարձր մակարդակի մասին»:
Այնուհետև, դիտորդների խնդրանքով, Աշոտ Ղուլյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախապատմությունը և պատասխանել նրանց հարցերին:
Ամփոփելով հանդիպումը՝ խորհրդարնի ղեկավարը նշել է. «Շնորհակալ ենք և անձնական, և մասնագիտական գնահատականների համար, քանի որ մենք առավել գործող տարբերակ չունենք աշխարհի հետ մեր մասին խոսելու համար, քան այս տարբերակն է»:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի և կանադացի դիտորդներ. Արցախում հանրաքվեն անցել է միջազգային ստանդարտներին համապատասխան
- Հիացած եմ հանրաքվեի հանդեպ ժողովրդի ունեցած խանդավառությամբ. դիտորդ
- Արցախի նախագահը կարևորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը
- Չեխ դիտորդը տպավորված է Լեռնային Ղարաբաղով
- Դիտորդները դրական են գնահատում ԼՂՀ-ում ընթացող հանրաքվեի ընթացքը
- Ֆրանսիայից ժամանած դիտորդները գոհ են Արցախի հանրաքվեի ընթացքից
- Գերմանացի և աբխազ դիտորդները դրական են գնահատում հանրաքվեի ընթացքը
- Հաշվի ենք առնում այն օբյեկտիվ գնահատականները, որոնք ներկայացվում են դիտորդների կողմից. Ղուլյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան