Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խումբն այլընտրանք չունի
ԼՂ խնդրով զբաղվող ընթացիկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք չկա: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե մենք իսկապես հավատարիմ ենք փոխադարձ ընդունելի որոշումներ փնտրելու անհրաժեշտության մասին սկզբունքային պայմանավորվածություններին, ապա իմ խորին համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք գոյություն չունի»,-ասել է Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հոջարդած ասուլիսում:
Նա նշել է, որ դրա օգտին մեկ անգամ չէ, որ արտահայտվել են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, բացի այդ Մինսկի խմբի եռյակի առաջնորդող դերը շարունակելու օգտին են հանդես եկել նաև ԵԱՀԿ բոլոր անդամները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին