Խոսեպ Գվարդիոլա. «Դուրս կմնանք Չեմպիոնների լիգայից, եթե գոլ չխփենք «Մոնակոյին»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է «Մոնակոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման արդյունքը։ «Քաղաքաբնակները» հաղթել են 5։3 հաշվով։ «Մոնակոն» 2։1 հաշվի ժամանակ չի իրացրել 11 մետրանոց հարվածը։
«Այս խաղը տոն դարձավ և մարզադաշտ եկած երկրպագուների, և նրանց համար, ովքեր տանը հետևեցին դրա ընթացքին։ «Մոնակոն» այսօր հաստատեց, որ շատ լավ թիմ է։ Շատ գոհ եմ այսօրվա արդյունքից, մենք դեռ խաղի մեջ ենք։ Նման հանդիպումներն ակումբին օգնում են հերթական առաջընթաց քայլը կատարել։
Հիմա մենք պետք է ուղևորվենք Մոնակո, որտեղ պետք է հնարավորինս շատ գոլեր խփենք։ Եթե չկարողանանք գոլ խփել դրսում, դուրս կմնանք մրցաշարից։ 1։3 հաշվի դեպքում պարտությունից խուսափելը շատ դժվար կլինի, սակայն Կաբալյերոն հետ մղեց 11 մետրանոց հարվածը։ Դա զարմանալի խաղ էր։ Մենք լավ էինք գործում հարձակման գծում, սակայն, անշուշտ, դեռ պետք է բարելավենք խաղը։ Երբ թիմերն այդքան լավ են խաղում հարձակման գծում, հիանալի խաղ է ստացվում։ Երկրպագուները ողջ 90 րոպեի ընթացքում աջակցեցին մեզ։ Դա լավագույն նվերն է, որը կարող էինք ստանալ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։