ՀՀ զինուժն առավել քան մարտունակ է. Վիգեն Սարգսյան
Հայաստանի զինված ուժերի պատրաստությունն իրականացվում է շատ բարձր մակարդակով: Ռիա նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հայաստանում կառավարման համակարգի որակը շատ բարձր է, զինուժի սպայական կազմը և բոլոր այն մարդիկ, որոնք ներգրաված են զինուժի կառավարման համակարգ, շատ լուրջ մարտական ուղի են անցել, ունեն ակադեմիական ռազմական կրթություն, և ես վստահ եմ, որ տարածաշրջանին ծանոթ փորձագետների համար գաղտնիք չէ, որ Հայաստանի զինուժի պատրաստվածության մակարդակը էականորեն գերազանցում է «մարտունակ» արտահայտությանը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով, պաշտպանության կազմավորման գործում շատ կարևոր է նախապատվությունը տալ ոչ թե քանակին, այլ որակին:
«Դա, մասնավորապես, վերաբերում է սպառազինությունների գնման համակարգին, գործընկերներ փնտրելու արդյունավետությանը և այնպիսի սպառազինությունների ներդրմանը, որոնք ունակ են համարժեք պատասխանել առկա ռիսկերին ու սպառնալիքներին», - ասել է Վիգեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան