
Եղվարդում գաղտնի հարցման արդյունքները սարսափեցրել են Արամ Հարությունյանին. «Փաստ»
«Փաստ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի տարածաշրջանում նախկին նախարար ու նախկին մարզպետ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ), իր հավատարիմ մարդկանց միջոցով հատուկ հարցումներով փորձում է իր համար պարզել իրավիճակը՝ որքան ձայն կունենա ներկա պահին։
Հարցումները Ահարոն Ադիբեկյանի գիտահետազոտական-միտահետազոտական չափանիշներով չեն, այլ՝ պարզ ու հստակ հարցումներ։ Օրինակ, Եղվարդում՝ իր ծննդավայրում, Արամ Հարությունյանի մարդիկ շրջել են տնետուն, հարցումներ են արել բոլորին և արդյունքում.... խայտառակություն։
«Ըստ Արամի մարդկանց տվյալների՝ Արամ Հարությունյանին պատրաստ է ընտրել յուրաքանչյուր 9-րդ եղվարդցին։ Բա են մնացած ո՞ւթը...»,-հավելել է թերթը: