Beeline-ում մեկնարկել է ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների վաճառքը
Աբովյան 21 հասցեում գտնվող Beeline-ի երևանյան գրասենյակում մեկնարկել է ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների վաճառքը:
Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից մանրամասնում են, ակնոցը հնարավորություն է ընձեռում ամարթֆոնի օգնությամբ դիտել 360° ֆիլմեր և տեսահոլովակներ, խաղալ VR խաղեր՝ օգտագործելով վիրտուալ իրականության տեխնոլոգիաները, ինչպես նաև օգտվել նորագույն և ինտերակտիվ VR հավելվածներից:
«Այսօր վիրտուալ իրականությունը հանդիսանում է խաղային և մուլտիմեդիայի հարթակների զարգացման ամենահեռանկարային ուղղություններից մեկը: Վիրտուալ իրականության ակնոցները գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում և Beeline-ը որպես նոր տեխնոլոգիաներ ներդնող նորարար ընկերություն պատրաստ է առաջարկել այս նորույթը հայ սպառողին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների արժեքը կազմում է 19500 դրամ: Սարքավորման մեջ ներառված է Bluetooth հեռակառավարման վահանակը: Ակնոցները շահագործելու համար անհրաժեշտ է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, որտեղ տեղադրված է Gyroscope:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ARLOOPA VR ակնոցները բացի Աբովյան 21 հասցեում գտնվող Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակից, կարելի է պատվիրել նաև My Beeline Armenia մոբայլ հավելվածի E-shop բաժնից: Առաջին հիսուն գնորդները կստանան նվեր՝ վճարովի VR խաղի գաղտնաբառ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում