«Արարատի» հոկեյիստները հավասարեցրել են հաշիվը
Հոկեյի Բելառուսի բարձրագույն լիգայի ընթացիկ առաջնության քառորդ եզրափակչում «Արարատ» ակումբը սեփական հարկի տակ 4-րդ հանդիպումն է անցկացրել «Գոմել-2»-ի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Տուգանային հարվածաշարով` բուլիտներով, «Արարատը» հաղթել է 3:2 հաշվով: Հիմնական ժամանակում աչքի են ընկել Վլադիմիր Միրոշկինը և Եգոր Ֆեոֆանովը, իսկ տուգանային հարվածով որոշիչ գոլը խփել է Ալեքսանդր Օհանյանը:
Այժմ ընդհանուր հաշիվը հավասար է` 2:2: Հինգերորդ` որոշիչ խաղը կկայանա փետրվարի 23-ին` Գոմելում: Սերիայում հաղթող կճանաչվի 3 հաղթանակ տոնած թիմը: