Երթ՝ ի պաշտպանություն Սարի թաղից ձերբակալվածերի
ԱՄՆ դեսպանատան մոտից մեկնարկել է հուլիսի 19-ին Սարի-Թաղից և հուլիսի 20-ին Խորենացի փողոցից ձերբակալված քաղաքացիների հարազատների, մտահոգ քաղաքացիների բողոք-երթը, որով ևս մեկ անգամ բարձրաձայնվում է, որ արդարադատության համակարգը կաղում է։
Երթը ԱՄՆ դեսպանատնից շարժվեղին Ֆրանսիայի դեսպանատուն, այնուհետև՝ ՌԴ դեսպանատուն, ՀՀ դատախազություն, երթը կավարտվի ՀՀ նախագահականի մոտ:
«Հույսներիս կտրել ենք այս կառավարությունից, միակ հույսն է միգուցե ԱՄՆ դեսպանը, որ միջամտի այս գործողությանը ու ավելի արդար որոշում ընդունվի»,- լրագրողներին ասաց Սարի Թաղից կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը:
Նա նշեց, ոչ 15 նամակ են ուղարկել դատախազություն, նախագահի աշխատակազմ, բացարձակ ոչ մի արդյունք: «Մեր փաստաբանների օգնությամբ բաց նամակ ենք գրել, որտեղ հստակ շարադրվախ են չորս խախտումով կետ, որ չնայած այդ կետերին, շարունակում են դատը: Մենք պահանջում ենք՝ եթե կա օրենք, օրենքով դատեն, օրենքի սահմաններում անել այն, ինչ հասնում է մեր տղաներին: Հստակեցված չէ մեղադրանքը, խափանման միջոց չեն փոխում»,- ասաց Թ. Թորոսյանը:
Նրա խոսքով, եթե գործեր օրենքի տառը, արդեն տղաներն ազատ կլինեին. «Տուժող կողմը չի հիշում ոչ մի բան, բայց ունենք տաս կալանավորված»:
Հարակից հրապարակումներ`
- Սարի թաղի բնակիչները կեղծ մեղադրանքով շարունակում են մնալ կալանքի տակ. Պնդում են հարազատները
- Սարի թաղի զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործը ՔԿ-ից ուղարկվել է ՀՔԾ
- ՀՔԾ պետի տեղակալը՝ Սարի թաղի դեպքերի մասին
- Սարի թաղի անկարգությունների գործով կալանավարվածն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին