Սիրիացի սակրավորները սկսել են Հալեպի ականազերծումը
Սիրիացի 56 սակրավորից կազմված խումբը սկսել է Հալեպն ականազերծելու աշխատանքները: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Հալեպի սակրավորների կայազորի պետ Ալ Հարի Մահրիզը:
«Մենք, ըստ էության, ընդունել ենք էստաֆետը, վտանգավոր, բայց շատ կարևոր է հայրենի Սիրիայում խաղաղ կյանքը վերականգնելու համար»,- հավելել է նա:
Սիրիացի սակրավորները վերապատրաստվել են ռուս մասնագետների մոտ: Նշվում է, որ վերջին երեք ամսում ռուս սակրավորները մաքրել են Սիրիայում ավելի քան 3000 հեկտար՝ այդ թվում 4,5 հազար բնակելի տուն, 250 սոցիալական օբյեկտ՝ դպրոց, մզկիթ, հիվանդանոց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին