Ալլեգրի. «Կարող էինք հաղթել 3։0 հաշվով, բայց այսպես էլ վատ չէ»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին ամփոփել է «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման արդյունքը։ Հիշեցնենք, որ թուրինցիները հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ են ուղարկել պորտուգալացիների դարպասը։
«Մեր թիմը բնավորություն ու հասունություն դրսևորեց։ Վերահսկում էինք խաղի ընթացքն ինչպես մինչև հեռացումը, այնպես էլ դրանից հետո՝ ճնշման տակ գտնվելով ընդամենը 5 րոպե։ Տղաները համբերատար են, ձգում էին մրցակցի պաշտպանությունը, իսկ արդյունքում այստեղից շատ կարևոր հաղթանակ ենք տանում։ Հաշիվը կարող էր նաև 3։0 լինել, բայց այսպես էլ վատ չէ»,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։