Հաստատվել է «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026թթ. կառավարման պլանը
Կառավարությունը հաստատել է «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026թթ. կառավարման պլանը և կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Կառավարման պլանի գերակա նպատակն է ազգային պարկի գոտիավորումը առավելագունս համապատասխանեցնել Բնության պահպանության միջազգային միության 2-րդ կատեգորիայի համար սահմանված չափորոշիչներին:
Սա նշանակում է, որ ազգային պարկի ընդհանուր տարածքի 75 %-ը պետք է կառավարվի այդ դրույթներին համապատասխան: Ըստ Համաշխարհային բանկի, մոլորակի ամենաշատ, բայց թերի գնահատված բնական ակտիվները թերևս գտնվում են զարգացող երկրների ազգային պարկերում, որոնց ճիշտ գնահատումը և առևտրայնացումը հնարավորություն է տալիս վերանայել դրանց կարևոր տնտեսական արժեքը:
Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կարող է կարևոր դեր խաղալ այս գործում, քանզի այն առաջարկում է քաղաքականության հզոր գործիք՝ բարելավել պարկերի տնտեսական կայունությունը և ծառայությունների որակը, ներգրավել արդյունավետ ներդրումներ և դրա միջոցով նպաստել կենսաբազմազանության պահպանման հիմնական գործառույթի իրագործմանը:
Արդյունքում՝ էկոզբոսաշրջության կայուն զարգացումը կնպաստի գյուղական զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումների արդյունավետ իրականացմանը և կունենա տնտեսական զարգացման մուլտիպլիկատիվ ազդեցություն: Վերլուծությունների հիման վրա սահմանվել են ազգային պարկի գերակայությունները և զարգացմանն ուղղված միջոցառումները: «Դիլիջան» ազգային պարկի ընթացիկ աշխատանքների և սույն կառավարման պլանի իրականացման համար կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսվում է վեց ծրագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին