«Լաչինն առանց ականների». Մեկնարկում է արշավը
ONEArmenia-ի մեկնարկած` «Լաչինն առանց ականների» արշավը ճանապարհ է բացելու Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման համար: Լեռնային Ղարաբաղում մարդիկ առերեսվում են մշտական սպառնալիքի հետ, և այդ սպառնալիքը չի սահմանափակվում Ադրբեջանի հետ շփման գծով:
HALO Trust-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Լեռնային Ղարաբաղը ողողված է ականներով, 1988 թվականին` Ադրբեջանի հետ սկսված արյունալի հակամարտության մնացորդներով: Այս ականները թաքցվել և մոռացվել են: Բնակիչները` տղամարդիկ, կանայք և երեխաները, մշտապես վտանգված են: Նրանք կարող են պատահաբար կանգնել ականներից մեկի վրա: 1995 թ.-ից ի վեր, եղել է 370 քաղաքացիական զոհ` չպայթած ականների և զինամթերքի հետևանքով: Դեպքերից ⅓ ում ներգրավված են երեխաներ: Այս թվերը մեկ շնչի հաշվով ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհում»:
ONEArmenia-ի և The HALO Trust-ի (HALO) համագործակցության արդյունքում մեկնարկում է «Ականազերծ Լաչին» քրաուդֆանդինգ արշավը, որի շրջանակներում կականազերծվի 31,839 մ² տարածք Լաչինի միջանցքում` Մեղվաձոր գյուղի շրջակայքում: Լաչինում մնացել է 31 ականադաշտ: Այս տարածքները մաքրվելուն պես, մարդիկ կկարողանան ապրել բնականոն կյանքով, մշակել իրենց դաշտերը, արածեցնել իրենց անասուններին, և այդ ամենին կհետևի իրենց համայնքի անվտանգ, և առանց դժբախտ պատահարների հետագա զարգացումը: Հողն ականներից ազատելը տարածաշրջանի զարգացման անբաժանելի մասն է:
HALO Trust-ի կողմից մաքրվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնի ականապատ դաշտերի 88%-ը, և կամակերպությունը հույս ունի, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղը կլինի 100%-ով ականազերծված: Այդժամ, Լեռնային Ղարաբաղը կծառայի որպես փայլուն օրինակ, առ այն, թե ինչպես կարելի է երկրորդ շունչ տալ տարածքների, որոնք դարձել էին ոչ պիտանի պատերազմի պատճառով:
«Մենք աշխատում ենք մեկընդմիշտ լուծել խնդիրը: Երբ հայտնաբերվում են ականները, դրանք միանգամից ոչնչացվում են: Այդպիսով մարդիկ կարող են հանգիստ ապրել, առանց ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ տրավմա ստանալու վախի», - ասել է Աշ Բոդդին, HALO ծրագրի ղեկավարը Լեռնային Ղարաբաղում:
«Մեր առաքելությունը տնտեսական կայունության ճանապարհներ կառուցելն է ողջ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Երևանից դեպի Լաչին․ ապագայի մեջ ներդրում կատարելու ժամանակը ՀԻՄԱ է», - ասել է ONEArmenia-ի հիմնադիր Պատրիկ Մ. Սարկիսիանը:
«Կատարե՛ք նվիրատվություն «Լաչինն առանց ականների» արշավին այսօր և ունեցե՛ք ձեր ներդրումն ապագայի մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Շփման գծի չեզոք գոտում դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ. ԼՂՀ ՊՆ
- Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր են քննարկվել
- ԼՂՀ-ում կին-սակրավորներն ականազերծել են 20.743 քառակուսի մետր տարածք
- Ականազերծման աշխատանքները շարունակվում են (լուսանկարներ)
- Սյունիքում ականազերծում են տարածքները
- ՊՆ. Ականազերծման ծրագրերին միջազգային աջակցությունը կշարունակվի (Լուսանկարներ)