Մարին Լե Պենին Ֆրանսիայի նախագահ տեսնել ցանկացողների թիվն ավելացել է
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու առաջադրված Մարին Լե Պենը 1 տոկոսով մեծացրել է նախագահական ընտրություններում առաջին փուլում հաղթելու հնարավարությունները: Գրում է «Ռիա Նովոսոտի» գոծակալությունը՝ վկայակոչելով հարցման արդյունքները:
Դրանց համաձայն, հարցվածների 27,5%-ը պատրաստ է ձայնը տալ կին թեկնածուի օգտին: «Առաջ» շարժման ղեկավար, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մաքրոնի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 21 տոկոսը: Նրա օգտին քվեարկել ցանկացողների թիվն ավելացել է 2 տոկոսով:
Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոյանի օգտին պատրաստ է քվեարկել 19 տոկոսը, այս ցուցանիշն անփոփոխ է մնացել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մարին Լե Պենը հրաժարվել է գլուխը ծածկել Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպելու համար
- Մարին Լե Պենը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել եվրոյից
- Մարին Լը Պենը ապօրինի չի համարում Ղրիմի միացումը ՌԴ-ին
- Ընդդիմադիր Մարին Լե Պենը Brexit է խոստանում ֆրանսիացիների համար
- Մարին Լե Պենը պայքարելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
- Մարին Լե Պեն. «ԵՄ-ն հնարավոր չէ կատարելագործել, այն պետք է «ապամոնտաժել»»