Միշել Պլատինին մարզադաշտում հետևել է «Սենթ Էթիեն»-«ՄՅու» խաղին
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին իր որակազրկումից հետո առաջին անգամ է ֆուտբոլային մարզադաշտ այցելել։ Այս մասին տեղեկացնում է sport.ru-ն։ 61-ամյա ֆրանսիացին ներկա է եղել «Ժեֆրուա Գիշար» մարզադաշտում կայացած «Սենթ Էթիեն»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը։ Պլատինին «Սենթ Էթիենում» խաղացել է 1979-1982 թթ.։
Հիշեցնենք, որ այդ խաղում անգլիական թիմը Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ հաղթանակ է տոնել 1։0 հաշվով և հաջորդ փուլ դուրս եկել երկու հանդիպման ընդհանուր 4։0 հաշվով։
Այն բանից հետո, երբ 2011 թ. ՖԻՖԱ-ից ստացած 2 մլն դոլարի հետ կապված սկանդալի պատճառով ֆրանսիացի պաշտոնյան մեղադրվեց կոռուպցիայի մեջ ու զրկվեց ֆուտբոլային ցանկացած գործունեություն իրականացնելու իրավունքից, Միշելը մարզադաշտ չի այցելել։
Սկզբում նրա որակազրկման ժամկետը կազմում էր 8 տարի, սակայն այնուհետև դատական գործընթացի արդյունքում կրճատվեց ուղիղ 2 անգամ։ Կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքը հանվեց, բայց նա մեղավոր է ճանաչվել նաև ՖԻՖԱ-ի կոդեքսի այլ կանոններ խախտելու մեջ։
Չնայած որ նրան չի արգելվել մարզադաշտ հաճախել, ֆրանսիացին, միևնույն է, ներկա չի գտնվել Եվրոպայի 2016 թ. առաջնության ոչ մի հանդիպման, թեպետ մայրցամաքային այդ մրցաշարն անցկացվում էր նրա հայրենիքում՝ Ֆրանսիայում։