Շփման գծում կա որոշակի լարվածության աճ. Վիգեն Սարգսյան
Զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը և շարունակելու են կատարել իրենց գործն այնպես, ինչպես կատարել են այս բոլոր տարիներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով սահմանի լարվածությանը:
Նախարարի խոսքերով՝ շփման գծում կա որոշակի լարվածության աճ, հակառակորդի կողմից օգտագործվող զինատեսակաների առումով ևս: Այսօր, ըստ նրա, օգտագործվել են ականանետեր, թեթև հրետանի:
«Ես կարծում եմ, որ մենք դրան պետք է, ինչպես միշտ, մշտական պատրաստությամբ, զգոնությամբ մոտենանք, քանի որ հակառակորդը չի թաքցրել և չի թաքցնում իր նպատակները, իր առջև դրվող խնդիրները»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նախարարը նշեց, որ զինադադարի ցանկացած խախտում՝ մեծ կամ փոքր, որևէ ձևով չի կարող արդարացվել:
«Իրականում զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով : Պաշտանության նախարարության Զինված ուժերի խնդիրն է ապահովել դրանց լիարժեք կատարումը պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան