Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչի առաջին խաղերի արդյունքները
Փետրվարի 22-ին կայացած «Պորտու»-«Յուվենթուս» և «Սևիլիա»-«Լեստեր» խաղերով ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլոր խաղերի արդյունքները։
ՊՍԺ-«Բարսելոն» 4։0
«Բենֆիկա»-«Բորուսիա», Դ. 1։0
«Ռեալ»-«Նապոլի» 3։1
«Բավարիա»-«Արսենալ» 5։1
«Մանչեսթեր Սիթի»-«Մոնակո» 5։3
«Բայեր»-«Ատլետիկո» 2։4
«Սևիլիա»-«Լեստեր» 2։1
«Պորտու»-«Յուվենթուս» 0։2
Այսպիսով՝ հարկ է ուշադրություն դարձնել խփված մեծ թվով գոլերին։ Հյուրընկալված թիմերը միայն երկու հաղթանակ են տոնել, ինչպես նաև ոչ մի խաղում ոչ-ոքի չի գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 7-8-ին և 14-15-ին։